-
13.06.2020|
22:27
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ:
-
13.06.2020|
22:26
Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը. Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Հերթական անգամ ամենաբարձր օղակից փորձ արվեց հակամահաճարակային տապալված քաղաքականության սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը:
-
13.06.2020|
22:25
Վերջին օրերին Լիբանանի հայ համայնքը դարձել է ռասիստական հարձակումների ու ատելության թիրախ, մասնավորապես, օսմանության ու էրդողանական Թուրքիայի հետևորդների կողմից՝ գրում է Massispost.com պարբերականը։
-
13.06.2020|
22:24
Այսօր ժամը 16։08-ին գրանցվել է 2,6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
-
13.06.2020|
22:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
-
13.06.2020|
22:22
Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։
-
13.06.2020|
22:21
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսե է Կանադայի ԱԳ նախարարՖրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Նրանք քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը:
-
13.06.2020|
22:19
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այժմ վարակը հիմնականում տարածվում է բակերում, այդ պատճառով ոստիկանությունը վերջին օրերին վերահսկողություն է իրականացնում նաև տարբեր համայնքների բակերում, պարետատան նիստից հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
13.06.2020|
20:49
Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին առաջարկում է «դիրքավորվել», իսկ ոստիկաններին «ասֆալտին փռելու» դուխ տալիս, հասկանու՞մ է, որ այդ կառույցները, իրենց իրական առաքելությունը թողած, պարտադրված զբաղված են անհեթեթ հրահանգներով։
-
13.06.2020|
15:57
Ներկայումս, նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի պայմաններում, համաշխարհային հանրության շրջանում բացակայում է միասնությունը, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ կազմակերպության կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսում: